ԻԻՀ նախագահ.«Եվրամիությունը պետք է Վաշինգտոնից անկախ դիրքորոշում որդեգրի»
Նշելով, որ ԱՄՆ-ի սխալ ու վնասակար հաշվարկներն Իրանն ու տարածաշրջանը ճանաչելու հարցում այդ երկրի անկարողության արդյունքն են, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Եվրամիությունը պետք է Վաշինգտոնից անկախ դիրքորոշում որդեգրի և թույլ չտա, որ Իրանը հիասթափվի Եվրոպայից»:
Այսօր Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Եթե Եվրամիությունը ցանկանա տարածաշրջանի խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ քայլ անել, Թեհրանը ևս պատրաստ է համագործակցել նրա հետ»:
Ընդգծելով, որ Եվրոպան պետք է արձագանքի ԱՄՆ-ի ահաբեկչական գործողություններին, Ռոհանին հստակեցրել է.«ԱՄՆ-ն Իրանի դեմ շրջափակումները խստացնելով, նույնիսկ դեղերի ու սննդամթերքի ոլորտում սահմանափակումներ կիրառելով, տնտեսական ահաբեկչություն իրականացրեց և Իրանի մեծ հրամանատարին սպանելով, ոտնահարեց բոլոր միջազգային օրենքները»:
Նշելով, որ ՀԳՀԾ-ով սահմանված պարտավորությունների կրճատման ուղղությամբ Իրանի հինգ քայլերն արվել են հավասարակշռություն ստեղծելու շրջանակում, Ռոհանին հավելել է.«Իրանը կշարունակի իր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»:
Եվրախորհրդի նախագահը ևս այդ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն հայտնելով Իրանում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ, ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը 10-ամյա բանակցության արդյունք էր և Եվրամիությունն իր ամբողջ ջանքերը գործի կդնի այդ համաձայնագիրը պահպանելու համար»: