Ռոհանի. Եթե Սուլեյմանին չլիներ, այսօր դուք Լոնդոնում ապահով չէիք ապրի
https://parstoday.ir/hy/news/iran-i115467-Ռոհանի._Եթե_Սուլեյմանին_չլիներ_այսօր_դուք_Լոնդոնում_ապահով_չէիք_ապրի
Իրանի Իսլամական հանրապետության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում Բրիտանիայի վարչապետին ասել է.«Եթե Ղոդս ուժի հրամանատար Գենեալ Ղասեմ Սոլեյմանիի ջանքերը չլինեին, այսօր դուք Լոնդոնում ապահով չէիք լինի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2020 14:12 Asia/Tehran
  • Ռոհանի. Եթե Սուլեյմանին չլիներ, այսօր դուք Լոնդոնում ապահով չէիք ապրի

Իրանի Իսլամական հանրապետության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում Բրիտանիայի վարչապետին ասել է.«Եթե Ղոդս ուժի հրամանատար Գենեալ Ղասեմ Սոլեյմանիի ջանքերը չլինեին, այսօր դուք Լոնդոնում ապահով չէիք լինի»:

Հինգշաբթիօ րը  Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Իրանի պատասխան հարձակումն Իրաքում ԱՄՆ-ի ռազմական բազայի վրա, ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ՝ Մարդու իրավունքների պաշտպանություն է համարվում և նահատակ Սուլեյմանին տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկամնն էր և ահաբեկչության դեմ պայքարի հերոսը: Իրանի նախագահն ասել է, որ ԱՄՆ ահաբեկչությունը սպառնում է տարածաշրջանային անվտանգությունը: Նա հավելել է.«Եթե Միացյալ Նահանգները հերթական սխալը թույլ տա, ապա կստանա շատ խիստ պատասխան»:

Իրանի նախագահ Ռոհանին ասել է, որ տարածաշրջանի անապահովության հիմքը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը և նրա ապօրինի ներկայությունն է  տարածաշրջանում:

Բրիտանիայի վարչապետը նաև անհանգստություն է հայտնել տարածաշրջանում սրվող լարվածության և բրիտանական զորքերի անվտանգության վերաբերյալ և կոչ է արել բոլոր կողմերին պահպանել զսպվածությունը: