ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. ԱՄՆ-ը ի վերջո պետք էընդունի իր ձախողումը
https://parstoday.ir/hy/news/iran-i115555-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակ._ԱՄՆ_ը_ի_վերջո_պետք_էընդունի_իր_ձախողումը
Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառումը Իրանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2020 04:54 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. ԱՄՆ-ը ի վերջո պետք  էընդունի իր ձախողումը

Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառումը Իրանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ:

Շաբաթ օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավիին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտել են միջազգային բոլոր նորմերը: Նա հավելել է. «Դժբախտաբար, ամերիկացիները որդեգրել են ապօրինի ու միակողմանի քաղաքականություն և շարունակում են առաջ տանել այն»;

Մուսավին ընդգծել է, որ վերջին պատժամիջոցների կիրառմամբ, ԱՄՆ կառավարության թշնամական քաղաքականության բնույթը դարձել է ավելի ակնհայտ: Նրա խոսքերով. «Հանքարդյունաբերության ոլորտի դեմ սահմանած ԱՄՆ-ի պատժամիջոցները վնասում են իրանցիների բիզնեսին»:

Ուրբաթ օրը, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: