ԻԻՀ ԱԳՆ խոսնակ. ԱՄՆ-ը ի վերջո պետք էընդունի իր ձախողումը
Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառումը Իրանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ:
Շաբաթ օրը, Իրանի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավիին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտել են միջազգային բոլոր նորմերը: Նա հավելել է. «Դժբախտաբար, ամերիկացիները որդեգրել են ապօրինի ու միակողմանի քաղաքականություն և շարունակում են առաջ տանել այն»;
Մուսավին ընդգծել է, որ վերջին պատժամիջոցների կիրառմամբ, ԱՄՆ կառավարության թշնամական քաղաքականության բնույթը դարձել է ավելի ակնհայտ: Նրա խոսքերով. «Հանքարդյունաբերության ոլորտի դեմ սահմանած ԱՄՆ-ի պատժամիջոցները վնասում են իրանցիների բիզնեսին»:
Ուրբաթ օրը, ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը հայտարարեց Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: