Թրամփը կրկին սատարել է Իրանում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներին
Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ԱՄՆ-ը միշտ բացասական և թշնամական վերաբերմունք է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, իսկ այժմ ԱՄՆ-ի սկանդլային նախագահ Դոնալդ Թրամփը աննախադեպ թշնամություն է ցուցաբերում Իրանի ժողովրդի հանդեպ:
Թրամփն այժմ անամոթաբար պնդում է, որ աջակցում է Իրանի ժողովրդին:
Թրամփը, որի կառավարությունն առավելագույն ճնշման քաղաքականություն է որդեգրել Իրանի ժողովրդի նկատմամբ և որևէ քայլից չի խուսափել Իրանի տնտեսությունը թուլացնելու համար, շաբաթ երեկոյան Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ կանգնած է Իրանի ժողովրդի կողքին:
Ի պատասխան Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի վերջին վթարի կապակցությամբ Թեհրանում տեղի ունեցած որոշ հավաքների, Թրամփը պարսկերենով գրել է.«Ես իմ նախագահության հենց սկզբից աջակցում եմ ձեզ, և իմ կառավարությունը կշարունակի աջակցել ձեզ: Մենք ուշադիր հետևում ենք ձեր բողոքին: Ձեր համարձակությունը ոգեշնչող է»:
Հունվարի 3-ին, անօրինական և ահաբեկչական գործողությամբ Թրամփը հրամայեց Բաղդադի օդանավակայանում սպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար և նրա զինակիցներին: Նա նոր շրջափակումներ է սահմանել Իրանի դեմ: Թրամփի վարչակազմը պնդում էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ հաշվի է առնում մարդու իրավունքները, սակայն այժմ անտեսում է դրանք:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի հայտարարծ տնտեսական պատերազմին, ասել է. «Ես դա անվանում եմ տնտեսական ահաբեկչություն, քանի որ այն թիրախավորում է հասարակ ժողովուրդին»:
Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խիստ անմարդկային կողմերից մեկը հանդիսանում է հատուկ հիվանդների նկատմամբ դեղերի հասանելիությանը դիտավորյալ խոչընդոտելը:
Շվեյցարական SRF կայքի հաղորդման համաձայն, Իրանի վրա ճնշում գործադրելու համար, Միացյալ Նահանգները բոյկոտել է բոլոր այն երկրներին, որոնք կփորձեն առևտուր անել Իրանի հետ: Բայց դա հանգեցրել է Իրանում դեղորայքի և սննդի պակասի և վտանգել է շատերի, հատկապես քաղցկեղով հիվանդների կյանքը:
Վաշինգտոնի անմարդկային պատժամիջոցները չեն կարողացել Թեհրանին ստիպել ընդունել Վաշինգտոնի ապօրինի պահանջները: Հետևաբար Թրամփի կառավարությունը բացեիբաց շարունակում է իր անմարդկային քայլերը Իրանի ժողովրդի դեմ: Նման պայմաններում Թրամփը հերթական անգամ պնդել է, որ աջակցում է Իրանի ժողովրդին, մինչդեռ ինքը հիմնական պատճառն է այն իրադարձությունների, որոնք հանգեցրել են ուկրաինական ինքնաթիռի կործանմանը: