Ռոհանի.«Իրանի կառավարությունը կկատարի ինքնաթիռի կործանման դեպքի հետ կապված իր բոլոր պարտականությունները»
Ցավակցություն հայտնելով Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին, Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանի կառավարությունը կկատարի այդ ուղղությամբ իր բոլոր օրինական ու իրավական պարտականությունները»:
Երեքշաբթի օրը, նշելով, որ վերջին դեպքերի արմատները վերադառնում են տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար քայլերին, Հասան Ռոհանին հավելել է.«Իրանի կառավարությունն իրեն պատասխանատու է համարում այս դեպքերի հետևանքնով բոլոր հատկապես օտարերկրացի զոհվածների նկատմամբ»:
Նշելով, որ դեպքի բոլոր հանգամանքները քննարկվում են, Ռոհանին ասել է.«Այս քննարկումների արդյունքների մասին տեղյակ կպահենք ժողովրդին»:
Հունվարի 8-ին, Թեհրանի մոտակայքում, ոչ-դիտավորյալ խոցվելու հետևանքով կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են: