Ռոհանի.«Իրանը կամենում է Թեհրանի ու Դամասկոսի միջև ընդլայնել բազմակողմանի համագործակցությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i115671-Ռոհանի._Իրանը_կամենում_է_Թեհրանի_ու_Դամասկոսի_միջև_ընդլայնել_բազմակողմանի_համագործակցությունը
ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Թեհրանը ցանկանում է առավել քան երբևէ ընդլայնել ու ամրապնդել Իրան-Սիրիա բազմակողմանի հարաբերություններն ու համագործակցությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2020 15:01 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը կամենում է Թեհրանի ու Դամասկոսի միջև ընդլայնել բազմակողմանի համագործակցությունը»

ԻԻՀ-ի նախագահն ասել է.«Թեհրանը ցանկանում է առավել քան երբևէ ընդլայնել ու ամրապնդել Իրան-Սիրիա բազմակողմանի հարաբերություններն ու համագործակցությունները»:

Թեհրանում Սիրիայի վարչապետ  Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հավելել է.«Այլ երկրների ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտությունները և Սիրյաի նավթահորերին տիրանալու  այդ երկրի կողմից գործադրվող ջանքերը բացահայտ են և տարածաշրջանի ժողովուրդների շահերը երբեք էլ չեն հետաքրքրել նրանց»:

Ռոհանին հստակեցրել է.«Ինչպես որ ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում Իրանը եղել է Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին, իմպերիալիզմի դեմ պայքարում էլ պաշտպանել է բռնահարված պետություններին ու կշարունակի այս ընթացքը»:

Հանդիպման ընթացքում Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսը նշել է, որ ի պատասխան գեներալ Սուլեյմանիի սպանության՝ Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազայի դեմ իրականացված հարձակումը բացահայտ ուղերձ էր  տարածաշրջանի ու աշխարհի երկրներին: Էմադ Խամիսը հավելել է.«Այս քայլը թշնամիներին ցույց տվեց, որ իմպերիլաիզմը այլևս տեղ չունի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում»: