Իրանի ԱԳՆ խոսնակ.«Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն ընդունել «ձգանի մեխանիզմի» հետևանքները»
Արձագանքելով Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից «ձգանի մեխանիզմ» կոչվող վեճերի լուծման համակարգը ակտիվացնելու մասին հայտարարությանն, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը շեշտել է.«Եթե եվրոպացիները փորձեն ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովում շահարկել վեճերի լուծման մեխանիզմը, պետք է պատրաստ լինեն ընդունել այս քայլի հետևանքները»:
Երեքշաբթի օրը, Սեյեդ Աբբաս Մուսավին, վեճերի լուծման մեխանիզմն ակտիվացնելու եվրոպական երեք երկրների քայլը համարել է պասիվ ու թուլությունից բխած քայլ: Նա հավելել է.«Մի տարի առաջ Իրանը նամակներ հղելով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի համադրողին, սկսեց ՀԳՀԾ-ում վեճերի լուծման գործընթացը և այժմ ոչ գործընթացում, ոչ գործնական իմաստով նոր իրադարձություն տեղի չի ունեցել»:
Մուսավին հստակեցրել է.«Անցնող մեկ տարվա ընթացքում ՀԳՀԾ-ի եվրոպական կողմերը չկարողացան լուրջ քայլեր անել իրենց պարտավորությունների գործադրման շրջանակներում և այդ իսկ պատճառով էլ համաձայնության 26-րդ և 36-րդ կետերի համաձայն Իրանը զգալի տարածությամբ, 5 քայերով նվազեցրել է համաձայնության շրջանակներում իր հանձնառությունները»: