Ռոհանի. Թշնամիները վախենում են Իրանի ժողովրդի ուժից և մշակույթից
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ թշնամիները վախենում են Իրանի ժողովրդական և մշակութային հզորությունից հավելել է.«Իրանի ժողովուրդն անպարտելի է»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ընդգծելով, որ ոչ մի ուժ վեր չէ ժողովրդի դիմադրությունից, զոհողությունից և միասնությունից, հավելել է.«Իրանի ժողովուրդը, զոհաբերությամբ և միասնությամբ, մշտապես կարողացել է դիմակայել տարբեր խնդիրներին»:
Ընդգծելով զբոսաշրջության ոլորտի ամրապնդման անհրաժեշտությունը, Ռոհանին ասել է, որ Իրանը զբոսաշրջության անվտանգություն և պատմական հուշակոթողների ու տեսարժան վայրերի շնորհիվ, կարող է զբոսաշրջության ոլորտում բարձր եկամուտներ ապահովել:
Անդրադառնալով առաջիկա ընտրություններին, Ռոհանին ասել է.«Սպիտակ Տունը չի կարող Իրանի ժողովրդի համար որոշում կայացնել: Ժողովուրդն ինքն է որոշում կայացնելու»: