Մուսավի.«Իրանը կասկածի տակ է դրել եվրոպացիների փաստարկները՝ձգանի մեխանիզմի վերաբերյալ»
https://parstoday.ir/hy/news/iran-i116542-Մուսավի._Իրանը_կասկածի_տակ_է_դրել_եվրոպացիների_փաստարկները_ձգանի_մեխանիզմի_վերաբերյալ
Նշելով, որ Եվրամիությունն առայժմ չի ակտիվացրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ վեճերի լուծման մեխանիզմը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն ասել է.«Իրանի ԱԳ նախարարությունը 14 էջանոց նամակ հղելով Եվրամիության դիվանագիտության ղեկավարին, կասկածի տակ է դրել ՀԳՀԾ-ի շուրջ վեճերի լուծման մեխանիզմի վերաբերյալ եվրոպացիների փաստարկները»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Փետրվար 03, 2020 14:24 Asia/Tehran
  • Մուսավի.«Իրանը կասկածի տակ է դրել  եվրոպացիների փաստարկները՝ձգանի մեխանիզմի վերաբերյալ»

Նշելով, որ Եվրամիությունն առայժմ չի ակտիվացրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ վեճերի լուծման մեխանիզմը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն ասել է.«Իրանի ԱԳ նախարարությունը 14 էջանոց նամակ հղելով Եվրամիության դիվանագիտության ղեկավարին, կասկածի տակ է դրել ՀԳՀԾ-ի շուրջ վեճերի լուծման մեխանիզմի վերաբերյալ եվրոպացիների փաստարկները»:

Սեյեդ Աբբաս Մուսավին այսօր առավոտյան կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելի Թեհրան կատարած այցին, ասել է.«Իրանը  դժգոհ  է Եվրոպայի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման և միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի  դուրս գալու կապակցությամբ»:

Խոսելով Իրան ու Շվեյցարիայի մարդասիրական մեխանիզմի գործարկման մասին, Մուսավին նշել է.«Իրանը պաշտոնապես չի ճանաչում մարդասիրական անվան տակ գործարկվող որևէ մեխանիզմ և պնդում է, որ սննդամթերքն ու դեղորայքը չպետք է ներառվեն պատժամիջոցների ցուցակում»:

Նշելով, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքներն անտեսելու նպատակով ներկայացված «դարի գործարք» նախագիծն ԱՄՆ-ի ամենաստոր նախաձեռնություններից է, Մուսավին հավելել է.«Այս 70-ամյա փակուղուց դուրս գալու միակ հնարավոր ելքը Պաղեստինի ճակատագրի վերաբերյալ հանրաքվեի անցկացումն է»: