ԻԻՀ գերագույն առաջնորդ. Թշնամին պլանավորում է հարվածել իսլամական հեղափոխության սկզբունքներին
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, որ թշնամին ծրագրում է բացահայտել հեղափոխության արդյունավետ կետերը և հարվածել համակարգի հիմնական սկզբունքներին: Նա հավելել է. «Հոգևոր կենտրոնները թշնամու թիրախների թվում են:
Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի առավոտյան Իրանի հոգևոր կենտրոնների գերագույն խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ իսլամական հեղափոխության և ԻԻՀ մեծ հիմնադրի Իմամ Խոմեյնու զոհաբերությունների նպատակը եղել է այս շարժումը կյանքի կոչելու և իսլամական իշխանությունն ու շարիաթը:
Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է, որ երիտասարդ հոգևորականները պետք է պահպանելով հեղափոխության ոգին, փորձեն իրականացնել իմամ Խոմեյնու կողմից հայտարարված հոգևորականության կանոնադրությունը: