ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրի ծավալը անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանը
Իրանի մաքսային ծառայության միջազգային հարցերով գլխավոր տնօրենը հայտարարել է.«2019 թվականի հոկտեմբերի 27-ին Իրան-ԵԱՏՄ արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր, միության հետ Իրանի արտասահմանյան առևտրի ծավալը անցել է մեկ միլիարդ դոլարի սահմանը»:
Իրանի մաքսային ծառայության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Հոսեյն Քախաքին, կիրակի օրը Թեհրանում կայացած «Արտահանումներ, տարանցում և Եվրասիա» թեմայով համագումարում ունեցած ելությում նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանը լուսավոր ապագա է սպասվում, հավելել է.«Որոշ երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, բանակցություններ են սկսել ԵԱՏՄ-ին միանալու համար»:
Իրան-ԵԱՏՄ արտոնյալ առևտրի մասին համաձայնագրում մաքսային ծառայության դերակատարության մասին Քախաքին ասել է.«Այս համաձայնագրի տարբեր դրույթները թույլ են տալիս Իրանի մաքսային ծառայությանն ուղղակիորեն պահանջել արժեք, սակագին և հայտարարագիր»:
2019 թվականի հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտավ Իրան-ԵԱՏՄ արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը»:
Ներկայումս Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը: