Իրանի առաջնորդը մասնակցել է ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i117299-Իրանի_առաջնորդը_մասնակցել_է_ընտրություններին
Ուրբաթ օրը, ընտրություններրի մեկնարկի առջին րոպեներին, Իրանի առաջնորդը քվեարկել է իր նախընտրած թեկնածուի օգտին:
(last modified 2026-02-01T14:49:58+00:00 )
Փետրվար 21, 2020 10:13 Asia/Tehran

Ուրբաթ օրը, ընտրություններրի մեկնարկի առջին րոպեներին, Իրանի առաջնորդը քվեարկել է իր նախընտրած թեկնածուի օգտին:

Այսօր առավոտյան, Իմամ Խոմեյնու հուսեյնիում ունեցած ելույթում, Այաթալլախ Համենեին հայտարարել է, որ ընտրությունները բխում են երկրի ազգային շահերից և ընտրությունների օրը տոնական օր է:

Նշելով, որ ընտրությունները նույնպես կրոնական պարտականություն են, Իրանի առաջնորդը հավելել է. «Ընտրությունների օրը ժողորդի քաղաքացիական իրավունքների օրն է: Նրանք քվերակում են և իրենց մասնակցությունը բերում երկրի կառավարման գործին»:

Այսօր առավոտյան  8:00-ին. Իրանում մեկնարկել են 11-րդ գումարման խորհրդարանի և Պահապանների խորհրդի միջանկյալ ընտրությունները: