Հայերը և Իրանի ընտրությունները. Իրանում առկա է խաղաղություն
Փետրվար 22, 2020 08:02 Asia/Tehran
Սպահանի և հարավային իրանահայության կրոնական առաջնորդներն անդրադառնալով տարածաշրջանի լարված իրավիճակին, հայտարարել են. «Իրանում տիրում է խաղաղություն»:
Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, լրագրողների հետ ճեպազրույցում, Սիփան Քաշջյանն ասել է. «Ամեն ինչից առավել, Իրանի ու իրանցիների համար խաղաղություն ու հաջողություն եմ ցանկանում»:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, նա նշել է. «Հայերն Իրանում ապրել են դարեր շարունակ և իրենց փոքրամասնություն չեն համարում: Հայերը փորձում են իրանցիների կողքին մասնակից դառնալ երկրի քաղաքական կյանքին»: