Իրանը՝ Երևանի գրքի միջազգային փառատոնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i249846-Իրանը_Երևանի_գրքի_միջազգային_փառատոնում
Իրանը մասնակցում է Երևանի գրքի միջազգային իններորդ փառատոնին՝ ներկայացնելու իր երկրի գրականությունն ու հրատարակչական հնարավորությունները և զարգացնելու Հայաստանի հետ մշակութային ու թարգմանական համագործակցությունը։
(last modified 2026-09-05T13:40:52+00:00 )
Սեպտեմբեր 05, 2026 17:08 Asia/Tehran
  • Իրանը՝  Երևանի գրքի միջազգային փառատոնում

Իրանը մասնակցում է Երևանի գրքի միջազգային իններորդ փառատոնին՝ ներկայացնելու իր երկրի գրականությունն ու հրատարակչական հնարավորությունները և զարգացնելու Հայաստանի հետ մշակութային ու թարգմանական համագործակցությունը։

Pars Today-ը, հղում անելով Իրանի գրքի գործակալությանը, հայտնում է, որ փառատոնին Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունը ներկայացնում է Իրանի գրքի և գրականության տունը։ Իրանական պատվիրակությունը փառատոնի շրջանակում ներկայացնում է իրանական գրականության և հրատարակչության նմուշներ, ինչպես նաև հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում Հայաստանի հրատարակիչների, գրողների և հրատարակչական ոլորտի ներկայացուցիչների հետ։
Երևանի գրքի միջազգային իններորդ փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 4-ից 6-ը՝ Հայաստանի մայրաքաղաքում։ Այս տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 250 գրողներ և միջազգային հյուրեր՝ ավելի քան 15 երկրից։
Փառատոնի այս տարվա հիմնական թեման «Լեզուն» է։ Իրանի մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պարսկերեն գրականության հայերեն թարգմանությունն ընդլայնելու, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային կապերն ու մշակութային դիվանագիտությունն ամրապնդելու համար։