Google-ը փակել է ԻԻՀ-ի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության օգտատերերի էջերը
https://parstoday.ir/hy/news/iran-i117775-google_ը_փակել_է_ԻԻՀ_ի_ռադիոհեռուստատեսության_լրատվական_գործակալության_օգտատերերի_էջերը
Շարունակելով Սպիտակ Տան պաշտոնատարների հակաիրանական քաղաքականություններն ամերիկյան Google ընկերությունը փակել է Լոնդոնում Իրանի ռադիոհեռուստատեսության գրասենյակի էլ-փոստի ու YouTube-ի օգտատիրական էջերը՝ «Google-ի կանոնները խախտելու» պատճառով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 03, 2020 17:33 Asia/Tehran
  • Google-ը փակել է ԻԻՀ-ի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության օգտատերերի էջերը

Շարունակելով Սպիտակ Տան պաշտոնատարների հակաիրանական քաղաքականություններն ամերիկյան Google ընկերությունը փակել է Լոնդոնում Իրանի ռադիոհեռուստատեսության գրասենյակի էլ-փոստի ու YouTube-ի օգտատիրական էջերը՝ «Google-ի կանոնները խախտելու» պատճառով:

Պատասխանելով Լոնդոնում Իրանի ռադիոհեռուստատեսության բողոքին, ընկերությունը մի նամակում ընդհանուր բացատրություն է տվել ու հայտարարել է.«Այս օգտատիրական էջը փակվել է Google-ի օրենքները խախտելու պատճառով»:

Ավելի վաղ ևս ԱՄՆ-ի կառավարության հետ կապված որոշ եվրոպական ընկերություններ, հակառակ միջազգային օրենքներին ու երկկողմ պարտավորությունների, պատժամիջոցներ էին սահմանել ԻԻՀ-ի ռադիոհեռուստատեսության դեմ: 

ԱՄՆ-ն, որ խոսքի ազատության հավակնորդներից է ,մինչ այժմ բազմաթիվ թշնամական քայլեր է ձեռնարկել ԻԻՀ-ի ԶԼՄ-ների դեմ այդ թվում արբանյակային ալիքներից իրանական հաղորդումների հեռարձակման դադրեցումը և մի շարք սոցցանցերում Իրանի ռադիոհեռուստատեսության միջազգայի որոշ ալիքների հաշիվների արգելափակումը: