Իրան. Կորոնավիրուսը վերածվել է համաշխարհային մարտահրավերի
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել, է, որ կորոնավիրուսը ներկայումս միայն մի երկրի կամ տարածաշրջանի խնդիրը չէ և վերածվել է համաշխարհային մարտահրավերի:
Երեքշաբթի օրը, թվիթերյան գրառմամբ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որը խոսելով վիրուսի մասին նշել էր, որ «Վուհանի վիրուսը Չինաստանի խնդիրն է», Սեյեդ Աբբաս Էրաղչին գրել է. «Մարդկությունը երեք տարի առաջվանից պայքարում է ԱՄՆ-ի կողմից տարածվող ատելության, ստի ու բռնության համաճարակի դեմ և արդեն ժամանակն է, որ աշխարհը կանգնի այդ չարիքի դեմ»:
Պոմպեոյի կողմից կորոնավիրուսի մասին խոսելիս «Վուհանի վիրուս» բառակապակցության կիրառումը, զայրացրել է չինացիներին:
Կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 դեկտեմբերին՝ Չինաստանի Վուհան քաղաքում և հավանական է, որ մարդուն է փոխանցվել վայրի կենդանիներից:
Բացի Չինաստանից. վիրուսը տարածվել է աշխարհի 110 երկրներում: Մինչ այժմ, վիրուսից մահացել է մոտ 4 հազար մարդ: