Ղարիբաբադի․«Միջազգային հանրությունը պետք է վերականգնի ՀԳՀԾ-ում կորցված հավասարակշռությունը»
Վիեննայում տեղակայված Միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներակայցուցիչ Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում մնացած երկրները և միջազգային հանրությունը պետք է արդյունավետ քայլեր կատարելով փորձեն վերականգնել միջուկային համաձայանգի կորցված հավասարակշռությունը»։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի սեզոնային նիստում, անդրադառնելով ԱՄՆ-ի միակողմանի ու բռնի պատժամիջոցների հետևանքով Իրանի կրած տնտեսական վնասներին, Քազեմ Ղարիբաբադին նշել է․ «ՀԳՀԾ-ում մնացած պետությունները պետք է փորձեն հիմնվելով անցած տարիների ընթացքում կուտակած փորձի վրա, փոխհատուցել պատճառած վնասները և ենթահող ստեղծել այս համաձայնագրի գոյատևման համար»։
Անդրադառնալով ԱՄՆ-ի ռեժիմի արած հայտարարությանը,առ այն,որ դեղորայքը և սննդամթերքը չեն ներառվում հակաիրնական պատժամիջոցների մեջ, Ղարիբաբադին ընդգծել է․ «Միացյալ Նահանգները մի կողմ սահմափակություններ ստեղծելով ֆինանսական փոխանակումների համար,իսկ մյուս կողմից դեղագործական ու բժշկական սարքավորումներ արտադրող ընկերություններին սպառնալով, փաստորեն կանխում է դեղամիջոցների ու բժշկական սարքավորումների ներկրումն Իրան»։