Իրանի արտգործնախարարության քայլերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/iran-i118179-Իրանի_արտգործնախարարության_քայլերը_կորոնավիրուսի_դեմ_պայքարում
Ներկայացնելով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի ԱԳՆ ձեռնարկած քայլերը, նախարարության խոսնակը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Իրանին ցուցաբերված Չինաստանի կառավարության ու ժողովրդի օգնությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2020 13:51 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարության քայլերը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

Ներկայացնելով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի ԱԳՆ ձեռնարկած քայլերը, նախարարության խոսնակը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Իրանին ցուցաբերված Չինաստանի կառավարության ու ժողովրդի օգնությունները:

Նշելով, որ արտերկրում բնակվող հայրենակիցներին աջակցելը արտգործնախարարության գլխավոր առաջնահերթություններից է,  Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է.«Չինաստանում կորոնավիրուսի տարածման ժամանակ, հնարավոր ամեն ինչ արվեց Վուհանում գտնվող իրանցի ուսանողներին օգնություն ցուցաբերելու համար: Բոլոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո և պատկան կառույցների, հատկապես առողջապահության նախարարության համադրությամբ, իրանցի ուսանողները չարտերային թռիչքով վերադարձան Իրան»:

Մուսավին հավաստիացրել է, որ Իրանում կորոնավիրուսը տարածվելոից հետո, նախարարության ջանքերը կենտրոնացան բարեկամ ժողովուրդների ու կառավարությունների և միջազգային կազմակերպությունների օգնությունների և դրանց Իրան տեղափոխումն իրականացնելու աշխատանքների վրա և այդ ընթացքն այսօր էլ շարունակվում է: