Իրանում կորոնավիրուսով վարակված ավելի քան 4 հազար մարդ ապաքինվել է
Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է. «Մինչ այժմ Իրանում կորոնավիրուսով վարակված 4 հազար 339 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից»:
Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի և տеղեկատվական կենտրոնի տնօրեն Քիանուշ Ջահանփուրը, լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ մինչ այժմ երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 12 հազար մարդ:
«Ցավոք կորոնավիրուսից մահացել է 611 մարդ». ասել է նա:
Իրանում Զինված ուժերի օգնությամբ կառավարության կանխարգելիչ և բուժական միջոցառումներին զուգահեռ, ժողովրդի տարբեր խավերի համագործակցությամբ իրականանում են կորոնավիրուսի վաղ հայտնաբերման, վարակակիրների հետ շփման մեջ եղած անձանց հայտնաբերելու և հիվանդներին կարանտինի մեջ պահելու աշխատանքներ։