Գեներալ-մայոր Բաղերին ուղերձ է հղել Չինաստանի բանակի միացյալ շտաբի պետին
https://parstoday.ir/hy/news/iran-i118543-Գեներալ_մայոր_Բաղերին_ուղերձ_է_հղել_Չինաստանի_բանակի_միացյալ_շտաբի_պետին
Չինաստանի բանակի միացյալ շտաբի պետին ուղղված ուղերձում, Իրանի զինված ուժերի շտաբի պետը շեշտեց.«Կորոնա վիրուսի դեմ պայքարի համար անհըրաժեշտ է գլոբալ համախմբում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 23, 2020 15:11 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Բաղերին ուղերձ է հղել Չինաստանի բանակի միացյալ շտաբի պետին

Չինաստանի բանակի միացյալ շտաբի պետին ուղղված ուղերձում, Իրանի զինված ուժերի շտաբի պետը շեշտեց.«Կորոնա վիրուսի դեմ պայքարի համար անհըրաժեշտ է գլոբալ համախմբում»:

Երկուշաբթի օրը, Չինաստանի բանակի միացյալ շտաբի պետ Լի Զու Չենգին հղած ուղերձում, Իրանի զինված ուժերի շտաբի պետ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին, գնահատելով կորոնավիրուսի դեմ պայքարում արժևորելով Իրանին ցուցաբերած Չինաստանի աջակցությունը, հավելել է.«Կորոնավիրուսն ազգերին և կառավարություններին ենթարկեց մեծ փորձության՝ չափելով նրանց համոզմունքների ամրությունը: Այն նաև ղույց տվեց ազգերի կողմից բարոյական ու մարդասիրական սկզբունքներին հավատարմության չափը և քաղաքակրթությունն ու մշակույթը»:

Գեներալ Բաղերին հստակեցրել է.«Այս պայմաններում բոլորը գնահատում են Չինաստանին, քանի որ  պայքարելով այս վտանգավոր հիվանդության դեմ, Պեկինը միաժամանակ, ելնելով մարդասիրությունից, օգնում է ուրիշներին»:

Վերջին օրերին Չինաստանի կառավարությունը, ժողովուրդն ու ընկերությունները զգալի օգնություն են ցուցաբերել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: