ԻԻՀ նախագահն ընդգծել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նախագծերի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ասել է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար պետք է ամենայն ուշադրությամբ իրագործել սոցիալական տարածության նախագիծը»։
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շաբաթ օրը Թեհրանում կորոնավիրուսի տարածումը վերահսկող ազգային շտաբի նիստում նշել է․ «Մինչև ապրիլի 8-ը ուժի մեջ կլինի սոցիալական տարածության մասին նախագիծը»։
Ռոհանին հերթական անգամ ընդգծել է․ «Իրանի ժողովուրդը ծանր ու դժվարին պայմաններում է գտնվում, սակայն աշխարհը զարմացած է, թե պատժամիջոցային պայմաններում գտնվող մի երկիր ինչպես է կարողանում դիմակայել մահացու վիրուսին»։
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում շփումները սահմանափակելու, հանրահավաքներ չանցկացնելու, և քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու մասին նախագիծն ուժի մեջ է մտել մարտի 27-ին»: