Ռոհանին կարևորել է սոցիալական հեռավորության ծրագրի նկատմամբ վերահսկողությունը
ԻԻՀ նախագահն ընդգծել է Առողջապահության նախարարության կողմից երկրի ողջ տարածքում կիրառվող սոցիալական հեռավորության ծրագրի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը:
Ուրբաթ օրը, Իրանի առողջապահության նախարար Սեյեդ Նամաքիի հետ հեռախոսզրույցում, Հասան Ռոհանին հրահանգել է համագործակցելով կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի հետ, գնահատել այդ ուղղությամբ իրականացվող բոլոր քայլերի արդյունավետությունը և վերահսկողություն սահմանել սոցիալական հեռավորության ծրագրի նկատմամբ:
Սոցիալական հեռավորության ծրագիրը գործադրվելու է այսօրվանից, Իրանի ամբողջ տարածքում, բացառությամբ Թեհրան նահանգի:
Սոցիալական հեռավորության խելացի ծրագրի համաձայն, խոցելի գոտուց դուրս գտնվող անձինք այսօրվանից կարող են դուրս գալ աշխատանքի, իսկ նրանք որ գտնվում են խոցելի խմբում, ետք է շարունակեն մնալ տանը և պահպանել սոցիալական հեռավորությունը:
Իրանում մինչ այս պահը կորոնավիրուսից մահացել է 4200 մարդ: