Իրանցի մասնագետներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝նոր կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ
Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է, որ առողջապահության նախարարությանը և գիտական ու տեխնոլոգիական բաժնին հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ նոր կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց և պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի կոմիտեների նախագահների հետ հանդիպման ժամանակ, կարևորելով իրանցի մասնագետների գիտական կարողությունները, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չի բացառել վերջիններիս կողմից կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի ու պատվաստանյութի հայտնաբերումը։ Նա ասել Է․«Իրանի մասնագետներն ու բժիշկները բազմաթիվ ուսումնասիրությունների և այլ երկրների մասնագետների հետ փորձի փոխանակման արդյունքում, ինչ-որ չափով կարողացել են մոտենալ նոր կորոնավիրուսի բուժման եղանակներին, ինչը մեծ նշանակություն ունի»։
Անդրդադառնալով Իրանում սոցիալական հեռավորության խելացի ծրագրի իրագործմանը, նախագահ Ռոհանին հստակեցրել է․-«Այս ծրագիրն իրագործվում է ըստ մեր հասարակության ապրելակերպի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված սկզբունքների շրջանակում»։