Ռոուհանիի ուղերձը Բանակի օրվա առթիվ. Իրանի բանակն իրանցիների կյանքի պահապանն է
https://parstoday.ir/hy/news/iran-i119473-Ռոուհանիի_ուղերձը_Բանակի_օրվա_առթիվ._Իրանի_բանակն_իրանցիների_կյանքի_պահապանն_է
Ապրիլի 17-ին նշվող Բանակի օրվա կապակցությամբ հրապարակած ուղերձում, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Բանակը պատերազմի ու խաղաղության պայմաններում, փողոցներում ու հիվանդանոցներում, Իրանի ժողովրդի կյանքի պաշտպանն է»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 17, 2020 08:16 Asia/Tehran

Ապրիլի 17-ին նշվող Բանակի օրվա կապակցությամբ հրապարակած ուղերձում, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Բանակը պատերազմի ու խաղաղության պայմաններում, փողոցներում ու հիվանդանոցներում, Իրանի ժողովրդի կյանքի պաշտպանն է»:

«Ծառայության շքերթ» միջոցառաման կապակցությամբ, Հասան Ռոհանին հայտարարել է. «Չնայած կորոնավիրսուի պանդեմիայի պատճառով առողջապահական ցուցումների համաձայան այսօր բանակի շքերթը չի կայանա, սակայն Իրանի բոլոր քաղաքացիները, տանը թե աշխատավայրում, սեփական աչքերով տեսնում են հայրենիքի պաշտպանների իրականացրած սոցիալական մեծածավալ աշխատանքը և իրենց շնորհակալությունն են հայտնում բանակին»:

Նա հավելել է. «Ճակատամարտը, որի մեջքին կանգնած են ժողովուրդը, բանակը և զինված ուժերը, անպայման հաղթանակով է ավարատվելու»:

Իրանական բանակի «ծառայողական շքերթը» «Հայրենիքի պաշտպաններ, առողջության օգնականներ» կարգախոսով անցկացվեց այսօր առավոտյան Թեհրան նահանգում և նահանգի 24 կենտրոններում, զինված ուժերի հրամանատարների ներկայությամբ: