Իրանի բանակի օրվա առիթով, տեղի է ունեցել մի շարք նախագծերի շնորհանդես
Ապրիլի 17-ին, բանակի օրվա աիթռով կազմակերպված «ծառայության շքերթի» ժամանակ, ներկայացվել են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մի շարք նախագծերի շնորհանդեսը:
Այդ շրջանակում, ներկայացվել է քաղաքային ճանապարհների ախտահանման համակարգը, որը րոպեում 500 լ և 50 մետր շառավղով հեղուկացիր գործողություն է իրականացնում:
Համակարգի տարողությունը, որը նախագծվել ու արտադրվել է իրանցի մասնագետների ջանքերով, 5 տոննա է:
Բանակի օրվա շրջանակներում ներկայացված նախագծերից են փոքր տարածքները ախտահանող տուրբոջեթը, շարժական լաբորատորիան, մանրէաբանական, կենսաբանական ու քիմիական աղտոտվածություն ունեցող տարածքները հայտնաբերող սարքը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Ռազի անունով ախտահանող երկու շարժական համակարգեր և բանակում նախագծված ու արտադրված լաբորատոր համակարգ: