Ապրիլ 18, 2020 18:09 Asia/Tehran
  •  Տեղական գիտելիքահենք ընկերությունը փոխարինել է Իրանի հեռահաղորդակցական արդյունաբերությանը մատակարարող կանադական ընկերությանը

Իրանական գիտելիքահենք ընկերությունն արտադրելով «Չանըլ սիմուլյատոր» սարքը,փոխարինել է Իրանի հեռահաղորդակցության արդյունաբերության կանադական մատակարարին։Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։

Իրանի հեռահաղորդակցության արդյունաբերության դեպարտամենտը սովորաբար «Չանըլ սիմուլյատոր» սարքն ապահովում էր կանադական ընկերության միջոցով։ Սակայն քանի որ այդ ընկերությունն ամերիկյան մի ընկերության կողմից գնվեց և այնուհետև այդ սարքի գնման վրա արգելք սահմանվեց, իրանական գիտելիքահենք ընկերությունը սկսեց արտադրել սարքը։

«Սորուշի ալիքների համակարգ»  (Soroush Waves System) իրանական գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրեն Սորուշ Ախլաղի Էսֆահանին ասել է․-«Իրանի հեռահաղորդակցական համակարգում «Չանըլ սիմուլյատոր»-ն  օգտագործվում է `մոդեմի կատարողականությունը ստուգելու համար»:

Անդրադառնալով գիտական ու համալսարանական ռեսուրսների օգտագործման  միջոցով այդ սարքի ստեղծմանը, Սորուշ Ախլաղի Էսֆահանին ընդգծել է․ «Երկրում  օգտագործողներն իրենց գոհունակությունն են հայտնել այս սարքի կապակցությամբ, որը հպարտության առիթ է երիտասարդ իրանցի գիտնականների և ճարտարագետների համար»:

Պիտակ