Ռոհանի. Իրանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը փոխանցել Ադրբեջանին
Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահն անդրադառնալով Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել՝ այս ոլորտում իր փորձը հարևան և բարեկամականին փոխանցելու կապակցությամբ:
Անդրադարռնալով Թեհրան-Բաքում բարեկամական հարաբերություններին, Ռոհանին նշել է. «Թեհրանի և Բաքվի միջև վերջին համագործակցությունը ցույց է տալիս, որ Իրանը և Ադրբեջանը դժվար պահերին կանգնած են իրար կողքի»:
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ստորագրված բոլոր համաձայնագրերը, ներառյալ Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը, լիարժեք և ժամանակին կգործադրվեն:
Ադրբեջանի նախագահը, շեշտելով երկու երկրների միջև համաձայնագրերի իրագործման անհրաժեշտությունը, հույս է հայտնել, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի կզարգանան:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի հաջողություններին, Ադրբեջանի նախագահն ասել է. «Իսլամական հանրապետությունն ունի ուժեղ առողջապահական համակարգ, և Բաքուն ցանկանում է օգտագործել Իրանի փորձը կորոնավիրուսի դեմ պայքարում»: