Ռոհանի․«Արևմտյան Ասիայում տիրող ճգնաժամը կարող են կարգավորել միայն տարածաշրջանի երկրները»
Օմանի թագավորի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահն ասել է․ «Թեհրանը կաջակցի արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող ճգնաժամի կառավարումը տարածաշրջանի երկրներին վերապահող ցանկացած նախագծին»։
Չորեքշաբթի օրը Օմանի թագավոր Հեյսամ Բին Թարեղի հետ հեռախոսազրույցում, բարձր գնահատելով Մասկատի համագործակցությունը Հորմուզի խաղաղության նախագծում, Իրանի իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է․ «Երկու երկրի լավ հարաբերությունների շնորհիվ, պատմության ընթացքում, Հորմուզի նեղուցում մշտապես տիրել է խաղաղություն, կայունություն ու անդորր»։
Նշելով, որ Իրանը և Օմանը մշտապես փորձել են կանխել տարածաշրջանում ցանկացած պատերազմ ու արյունահեղություն, Ռոհանին հավելել է․ «Այս քայլերը Պետք է շարունակվեն, քանի դեռ Եմենում շարունակվում են պատերազմն ու ավերածությունները»։
Բարձր գնահատելով տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու կապակցությամբ Իրանի դիրքորոշումն ու քաղաքականությունը, Օմանի թագավոր Հեյսամ Բին Թարեղը նշել է․ «Բոլորը պետք է փորձեն տարածաշրջանը զերծ պահել պատերազմից»: