Խորհրդարանում է NPT-ից Իրանի դուրս գալու հրատապ օրինագիծը
https://parstoday.ir/hy/news/iran-i250374-Խորհրդարանում_է_npt_ից_Իրանի_դուրս_գալու_հրատապ_օրինագիծը
Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) Իրանի դուրս գալու հրատապ օրինագիծը ներկայացվել է Իսլամական խորհրդարանի նախագահությանը և սպասում է քննարկման՝ լիագումար նիստում ներկայացվելու համար։
(last modified 2026-09-20T13:21:51+00:00 )
Սեպտեմբեր 20, 2026 16:48 Asia/Tehran
  • Խորհրդարանում է NPT-ից Իրանի դուրս գալու հրատապ օրինագիծը

Միջուկային զենքի չտարածման պայմանագրից (NPT) Իրանի դուրս գալու հրատապ օրինագիծը ներկայացվել է Իսլամական խորհրդարանի նախագահությանը և սպասում է քննարկման՝ լիագումար նիստում ներկայացվելու համար։

Ըստ Pars Today-ի՝ խորհրդարանի պատգամավոր Հոսեյնալի Հաջի-Դելիգանին հայտարարելով այս մասին՝ ասել է, որ ստեղծված պայմաններում Իրանի անդամակցությունը NPT-ին երկրի համար վնասակար է և պահանջել է արագորեն որոշում կայացնել այս օրինագծի վերաբերյալ։

Օրինագծի հեղինակները Իրանի դեմ հարձակումներն ու Իրանի խաղաղ միջուկային գործունեության նկատմամբ Արևմուտքի վերջին գործողությունները նշել են որպես պայմանագրին  Իրանի անդամակցությունը վերանայելու պատճառներ։ Սակայն օրինագծի ներկայացումը չի նշանակում, որ այն ընդունվել է կամ Իրանն անմիջապես դուրս կգա NPT-ից, քանի որ դրա իրականացումը կախված է օրենսդրական ընթացակարգերի անցկացումից և խորհրդարանի որոշումից։

Այս օրինագծի պաշտոնական մուտքը խորհրդարանական գործընթաց կարող է ազդեցություն ունենալ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության և Իրանի միջուկային հարցի մյուս կողմերի հետ Իրանի միջուկային հարաբերությունների վրա։