Իրանը դատապարտել է իրանական լրատվամիջոցները արգելափակելու ԱՄՆ-ի որոշումը
https://parstoday.ir/hy/news/iran-i119831-Իրանը_դատապարտել_է_իրանական_լրատվամիջոցները_արգելափակելու_ԱՄՆ_ի_որոշումը
Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է իրանական լրատվամիջոցների առցանց տիրույթին հասանելիության արգելափակելու ԱՄՆ-ի գանձապետարանի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2020 08:19 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է իրանական լրատվամիջոցները արգելափակելու ԱՄՆ-ի որոշումը

Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է իրանական լրատվամիջոցների առցանց տիրույթին հասանելիության արգելափակելու ԱՄՆ-ի գանձապետարանի որոշումը:

Կիրակի օրը, Թվիթերում հրապարակելով Ֆարս լրատվական գործակալության, Իրանի ռադիո-հեռուստատեսության և Իրան մշակութային-լրատվական ինստիտուտի պատկերները, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԻԻՀ-ը խիստ դատապարտում է իրանական լրատվամիջոցների առցանց տիրույթին հասանելիությունն արգելափակելու ԱՄՆ-ի գանձապետարանի որոշումը, ինչը հակասում է մարդու իրավունքների ու խոսքի ազատության մասին համաշխարհային կոնվենցիային:

Իրանի արտգործնախարարությունը նշել է, որ այդ քայլով ԱՄՆ-ը ոտնահարել է միջազգային օրենքները:

Անցած փետրվարին, ԱՄՆ-ի գանձապետարանն արգելափակել էր նաև Ֆարս լրատվական գործակալությանւ պատկանող farsnews.com տիրույթը:

ԱՄՆ-ի գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը նաև արգելափակել է Իրանի օրաթերթի պաշտոնական կայքի iran-newspaper.com տիրույթը: