ԻԻՀ ԶՈՒ ԳՇ. Իրանի դեմ ուղղված ցանկացած սադրանք կստանա վճռական պատասխան
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը, սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Նա հավելել է. «Իրանի դեմ ուղղված ցանկացած սադրանք կստանա վճռական պատասխան»:
Շտաբի տարածած հայտարարության մեջ ասված է. «Տարածշրջանի նավագնացության անվտանգությունը պահպանելու պատրվակով ԱՄՆ-ի կողմից կոալիցիայի ձևավորումը վտանգավոր է և սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»:
Հայտարարության մեջ ասված է. «Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծովում խաղաղության և կայունության հաստատման միակ ուղին կոալիցիոն ուժերի դուրս բերումը և տարածաշրջանի երկրների կողմից անվտանգության ապահովումն է»:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նշել է. «Իսլամական հանրապետությունը որևէ բախման կամ լարվածության նախաձեռնողը չի լինի, սակայն կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»: