Իրանում կրոնական ազատության վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքը
ԱՄՆ Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովն իր տարեկան զեկույցում Իրանին մեղադրել է երկրում կրոնական ու ազգայինփ ոքրամասնությունների ազատությունները խախտելու մեջ:
ԱՄՆ դաշնային կառավարության ենթակայությամբ գործող Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը, կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ, կապված կրոնական ազատությունների հետ:
Զեկույցում, որ հրապարակվել է երեքշաբթի օրը, Իրանը մեղադրվել է հակահրեականության և կրոնական փոքրամասնությունների ազատությունները ոտնահարելու մեջ:
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի այս մեղադրանքը հնչում է այն պայմաններում, երբ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներն Իրանի խորհրդարանում պաշտպանում են նրանց իրավունքները:
Իրանը բազմիցս հերքել է ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքները և կրոնական ազատության վերաբերյալ հրապարակված զեկույցները, նշելով, որ այդ հարցը շահարկվում է քաղաքական նպատակներով:
Որոշ երկրներ նույնպես քննադատել են ԱՄՆ-ի զեկւյցը, հայտարարելով, որ այն պատրվակ է՝ իրենց ներքին գործերին միջամտելու համար:
Պետդեպարտամենտը քննադատության է ենթարկվել ոչ ճշգրիտ և չհիմնավորված ինֆորմացիաի ներկայացնելու և զեկույցներում անվստահելի ու կողմնակալ աղբյուրների վկայակոչելու համար: