Իրան. Իրաքն ապակայունացնելու ցանկացած փորձ դատապարտելի է
https://parstoday.ir/hy/news/iran-i120093-Իրան._Իրաքն_ապակայունացնելու_ցանկացած_փորձ_դատապարտելի_է
Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է Իրաքի Հաշդ ալ Շաբի խմբավորման դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 03, 2020 16:52 Asia/Tehran
  • Իրան. Իրաքն ապակայունացնելու ցանկացած փորձ դատապարտելի է

Իրանի արտգործնախարարության խոսնակը դատապարտել է Իրաքի Հաշդ ալ Շաբի խմբավորման դեմ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումը:

 Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, անդրադառնբալով ԻԼԻՊ-ի ահաբեկիչների իրականացրած հարձակմանը, որի հետևանքով զոհվել են Հաշդ ալ Շաբի խմբավորման մի խումբ անդամներ, ասել է. «Իրանի իսլամական հանրապետությունն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում և երկրում խաղաղություն ու կայունություն հաստատելու  Իրաքի կառավարության ջանքերին»:

Մուսավին հույս է հայտնել, որ կառավարության և ժողովրդի միասնության ու ջանքերի շնորհիվ, Իրաքը կձերբազատվի որոշ երկրների աջակցությամբ գործող ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից:

Շաբաթ առավոտյան, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Սալահեդդին նահանգում հարձակում է իրականացրել Հաշդ ալ Շաբի ուժերի վրա: Բախումների ընթացքում զոհվել է Հաշդ ալ Շաբի խմբավորման 10 և վիրավորվել 4 անդամ: