Մուսավի. ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը պետք է վերջ դրվի
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերջ տա իր միակողմանի քաղաքականությանը:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, իր թվիթերյան էջում անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, հավելել է. «ՀԳՀԾ-ն ոչ առաջին և ոչ էլ վերջին բազմակողմ պայմանագիրն է, որից ԱՄՆ-ը դուրս է եկել: Այդ երկրի կառավարությունը փորձում է իր կարճաժամկետ շահերն ապահովել այլ երկրների երկարաժամկետ շահերի հաշվին»:
Ասոշիեյթեդ պրես լրատվական գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի պաշոտնյաներին, հաղորդել, որ չնայած ՀԳՀԾ-ից դուրս գալուն, Վաշինգտոնը նպատակ ունի մշակել բանաձև՝ Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու նպատակով: Վաշինգոնն օրինագծի նախագիծն ուղարկելու է ԱԽ մայիս մասին, երբ խորհրդի հերթական նախագահությունը ստանձնել է Էստոնիան:
ՀԳՀԾ-ի համաձայն, Իրանի զենքի էմբարգոն ավարտվում է սույն թվականի հոկտեմբերի 18-ին: