Ռոհանի. Իրանն արդյունավետ պայքար է մղում կորոնավիրուսի դեմ
ԻԻՀ նախագահն ասել է. «Առողջապահության ոլորտի մասնագետների ջանքերի և ժողովրդի աջակցության շնորհիվ, Իսլամական հանրապետությունն այլ երկրների համեմատ, ավելի արդյունավետ պայքար է մղում կորոնավիրուսի դեմ:
Կիրակի օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, որին մասնակցում էին հեղափոխության գերագույն առաջնորդը և 31 նահանգների կառավարիչները, Հասան Ռոհանին ասել է. «Այս ընթացքում, ի տարբերություն շատ երկրների, այդ թվում նաև ԱՄՆ-ի, մենք թույլ չտվեցինք, որպեսզի մեր ժողովրդի համար հացի խնդիրը դառնա կենսական նշանակություն ունեցող հարց»:
Ռոհանին հավելել է. «Չնայած պատժամիջոցներին, կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ մեծ աշխատանք է արվել, և հրապարակվել է ճշգրիտ վիճակագրություն, ներառյալ հիվանդների, վերականգնվածների և մահացածների իրական թվերը, իսկ այս պահին մենք կարող ենք արտահանել շատ սարքավորումներ և առողջապահական պարագաներ»:
Վերջին օրերին Իրանում կորոնավիրուսի տեմպերը թուլանում են և վիրուսի դեմ պայքարի ազգային շտաբն ավելի քան 130 քաղաքներում հայտարարել է սպիտակ վիճակ: