Ռոհանի. Երուսաղեմը չի մոռացվի և չի մնա բռնազավթված
https://parstoday.ir/hy/news/iran-i120741-Ռոհանի._Երուսաղեմը_չի_մոռացվի_և_չի_մնա_բռնազավթված
ԻԻՀ նախագահը, մեծարելով Երուսաղեմի համաշխարհային օրը, հայտարարել է. «Երուսաղեմը երբեք չի մոռացվի և չի մնա բռնազավթված»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2020 17:10 Asia/Tehran
  • Ռոհանի. Երուսաղեմը չի մոռացվի և չի մնա բռնազավթված

ԻԻՀ նախագահը, մեծարելով Երուսաղեմի համաշխարհային օրը, հայտարարել է. «Երուսաղեմը երբեք չի մոռացվի և չի մնա բռնազավթված»:

Չորեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ այս տարի, Երուսաղեմի օրը, աշխարհին լսելի կդարձնենք Պաղեստինի ճնշված ժողովրդի ձայնը, հավելել է. «Իսլամական Իրանի ժողովուրդը  չի ընդունում պաղեստինցիների դեմ ճնշումներն ու ագրեսիան և պաղեստինցիների վերջնական հաղթանակը շուտով տեղի կունենա ժողովրդի համառության, դիմադրության և վճռականության շնորհիվ»:

ԻԻՀ Նախագահն ասել է. «Գերտերությունները, հատկապես՝ Միացյալ Նահանգները, միշտ աջակցել են ճնշողներին, սիոնիստներին, ռասիզմին, ապարատեին, սակայն վերջում, ճշմարտությունը կհաղթի»:

Ռոհանին ասել է, որ Սպիտակ տունը կանգնած է տնտեսական ամենավատ պայմանների առջև, հավելելով. «Նրանք, ովքեր  վերջին տարիներին սադրանքներ են նյութել Իրանի դեմ, այսօր ամենվատ պայմաններում են գտնվում, որովհետև անզոր են կորոնավիրուսի դեմ պայքարում»: