ԻՀՊԿ. «Պաղեստինը շարունակում է մնալ տարածաշրջանային, միջազգային և իսլամական աշխարհի հիմնահարցը»
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պաղեստինի հարցը շարունակում է մնալ տարածաշրջանային, միջազգային և իսլամական աշխարհի հիմնահարցը:
Ղոդսի համաշխարհային օրվա մեծարման առիթով հրապարակած հաղորդագրության մեջ, ԻՀՊԿ-ն ընդգծել է. «Որպես իսլամական հեղափոխության ռազմավարական նպատակ՝ Իրանի իսլամական հանրապետության կողմից Պաղեստինի իդեալին ու Երուսաղեմի ազատագրմանը ցուցաբերվող աջակցությունը հոդս ցնդեցրեց Սիոնիստական ռեժիմի ու նրա չարանենգ հովանավորների երազանքները»:
«Պաղեստինի հետ կապված իրողությունները և սիոնիստների հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ տարածաշրջանի որոշ երկրների դավաճան ղեկավարների նախաձեռնության շնորհանդեսի անդրկուլիսը ցույց են տալիս, որ Երուսաղեմի ինթիֆադան հովանավորելու Դիմադրության առանցքի ռազմավարությունը կարևոչ ձեռքբերումներ է ունեցել: ԴԻմադրության նպատակը Սիոնիստական ռեժիմի փլուզումն է և «դարի գործարք» նախագծի չեղարկումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ Ռամադան ամսի վերջին ուրբաթը հռչակվել է Երուսաղեմի համաշխարհային օր:
Այս տարի Երուսաղեմի համաշխարհային օրը նշվում է մայիսի 22-ին: