Ռոհանի. Միացյալ Նահանգները չի կարող ծնկի բերել Իրանի դիմացկուն ժողովուրդին
ԻԻՀ նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգների առավելագույն ճնշման քաղաքկանությունը չի կարող ծնկի բերել Իրանի դիմացկուն ժողովուրդին:
Հինգշաբթի օրը, Սիստան և Բալուչեստան նահանգում մի շարք նախագծերի շնորհանդեսի և «Հարավային Փարս» գազադաշտի 11-րդ փուլի հարթակի տեղակայման գործողություն ընթացքում, տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած մամուլի ասուլիսում, Ռոհանին ասել է.«Թե՛ ամերիկյան վիրուսը, և՛ կորոնավիրուսը անազդեցիկ չեն, բայց այս վիրուսները չեն կարող խանգարել Իրանի ժողովրդին զարգանալ և առաջընթաց արձանագրել»:
Նա հավելել է, որ Իրանի ժողովուրդը հպարտ է և կհաղթահարի իր առջև ծառացած խնդիրներն ու կշարունակի օգնել կարիքավորներին, ներառյալ Պաղեստինի ճնշված ժողովրդին:
Հինգշաբթի օրը, ԻԻՀ նախահահի և Իրանի գյուղատնտեսության նախարարի, ջրային ռեսուրսների կառավարման ընկերության գործադիր տնօրենի ու Սիստան և Բալուչեստան նահանգի մի շարք պաշտոնյաների ներկայությամբ, տեղի է ունեցել մի շարք ջրային նախագծերի շնորհանդեսը: