Զարիֆ. ԱՄՆ պաշտոնյաները մեղսակից են Իսրայելի հանցագործությունների մեջ
Հինգշաբթի օրը, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով Սիոնիստական օկուպանտ ռեժիմին Սպիտակ տան պատասխանատուների լիակատար աջակցությանը, հայտարարել է, որ ամերիկացիները պատասխանատու են այդ ռեժիմի բոլոր ոճրագործությունների համար:
Զարիֆը Թվիթերում գրել է, որ ամերիկյան պաշտոնյաները մասնակցել են Իսրայելի կողմից իրականացված և մարդկության դեմ ուղղված բոլոր ոճրագործություններին, Պաղեստինի տարածքի բռնագրավումից մինչև ամերիկյան զենքերով պաղեստինցի երեխաների սպանություն:
Ավելի վաղ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պաղեստինցիները չպետք է վճարեն արևմտյան հակահրեական քաղաքականության ոճրագործությունների համար:
Ավելի վաղ, Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ Իրանի ռադիոընկերությունների հետ հարցազրուցյում, Զարիֆը հայտարարել էր, որ Սիոնիստական ռեժիմը սպառնում է աշխարհին և կարողացել է տարբեր միջոցներով պատանդ վերցնել աշխարհն ու հիմա փրկագին է պահանջում: