Զարիֆ. ԱՄՆ պաշտոնյաները մեղսակից են Իսրայելի հանցագործությունների մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i120803-Զարիֆ._ԱՄՆ_պաշտոնյաները_մեղսակից_են_Իսրայելի_հանցագործությունների_մեջ
Հինգշաբթի օրը, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմին Սպիտակ տան պատասխանատուների լիակատար աջակցությանը, հայտարարել է, որ ամերիկացիները պատասխանատու են այդ ռեժիմի բոլոր ոճրագործությունների համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2020 09:40 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ պաշտոնյաները մեղսակից են Իսրայելի հանցագործությունների մեջ

Հինգշաբթի օրը, ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադառնալով Սիոնիստական ​​օկուպանտ ռեժիմին Սպիտակ տան պատասխանատուների լիակատար աջակցությանը, հայտարարել է, որ ամերիկացիները պատասխանատու են այդ ռեժիմի բոլոր ոճրագործությունների համար:

Զարիֆը Թվիթերում գրել է, որ ամերիկյան պաշտոնյաները մասնակցել են Իսրայելի կողմից իրականացված և մարդկության դեմ ուղղված բոլոր ոճրագործություններին, Պաղեստինի տարածքի բռնագրավումից մինչև ամերիկյան զենքերով պաղեստինցի երեխաների սպանություն:

Ավելի վաղ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պաղեստինցիները չպետք է վճարեն արևմտյան հակահրեական քաղաքականության ոճրագործությունների համար:

Ավելի վաղ, Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ Իրանի ռադիոընկերությունների հետ հարցազրուցյում, Զարիֆը հայտարարել էր, որ Սիոնիստական ռեժիմը սպառնում է աշխարհին և կարողացել է տարբեր միջոցներով պատանդ վերցնել աշխարհն ու հիմա փրկագին է պահանջում: