ԻԻՀ ԱԳՆ. Սիոնիստական ​​ռեժիմը զանգվածային սպանությունների մեքենա է
https://parstoday.ir/hy/news/iran-i120817-ԻԻՀ_ԱԳՆ._Սիոնիստական_ռեժիմը_զանգվածային_սպանությունների_մեքենա_է
ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը մարդասպան մեքենա է, որը խլում է պաղեստինցիների կյանքերը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2020 13:19 Asia/Tehran

ԻԻՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը մարդասպան մեքենա է, որը խլում է պաղեստինցիների կյանքերը»:

Հինգշաբթի օրը, Երուսաղեմի համաշխարհային օրվա կապակցությամբ նախարարության թվիթերյան էջում արված մի շարք գրառումներում, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների կոտորածին, նշվել է. «Նահատակված բոլոր երեխաները անզեն էին և միայն ազատություն և արդարություն էին փնտրում: Սակայն իսրայելական զինված ուժերը սպանեցին նրանց»:

Իրանի արտգործնախարարությունը շեշտել է, որ դիմադրության շնորհիվ պաղեստինյան հարցը լուծվելու է և պաղեստինցիների իրավունքները վերականգնվելու են: