Իրանի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/iran-i120863-Իրանի_և_Իրաքի_խորհրդարանների_նախագահները_քննարկել_են_երկկողմ_հարաբերությունների_զարգացումը
Իրանի և Իրաքի խորհրդարանների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և կորոնավիրուսի դեմ պայքարի ու պանդեմիայի ներկա իրավիճակի հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2020 04:09 Asia/Tehran
  • Իրանի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը

Իրանի և Իրաքի խորհրդարանների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և կորոնավիրուսի դեմ պայքարի ու պանդեմիայի ներկա իրավիճակի հետ կապված հարցեր:

Շաբաթ օրը, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհամմադ ալ-Հալբուսիի հետ հեռախոսազրույցում, շնոհավորել է այդ  երկրում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ: Նա նշել է. «ԻԻՀ-ը, ինչպես բազմիցս ապացուցել է, պատրաստ է շարունակել Իրաքի հետ տնտեսական համագործակցություևը և ողջունում է այդ երկրում կայունության և անվտանգության ամրապնդումը:

Լարիջանին հավելել է, որ Իրաքի խորհրդարանը կարևոր դերակատարություն է  ունեցել արդյունավետ կառավարություն ձևավորելու հարցում, նպաստելով երկրի ազգային շահերի  ապահոմանն ու տնտեսական բարգավաճմանը:

Իրանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Ֆթերի տոնւ կապակցությամբ և ևս մեկ անգամ նշել է, որ Թեհրանը պատրաստ է   կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձը փոխանցելու Իրաքին:

Հեռախոսազրույցի ընթացքում, Իրաքի խորհրդարանի խոսնակն Իրանի ժողովրդին ու իշխանություններին շնորհավորել է Ֆեթրի տոնի կապակցությամբ և հավելել է. «Երկու երկրների խորհրդարանների նախագահների և պաշտոնյաների միջև խորհրդակցություններն ու խորհրդատվությունները միշտ էլ կարևոր դեր են խաղացել երկկողմ համագործակցության զարգացման հարցում»: