Լարիջանի. Լիբանանի հարավի ազատագրումը նշանավորեց տարածաշրջանում կարևոր զարգացումների սկիզբը
https://parstoday.ir/hy/news/iran-i120896-Լարիջանի._Լիբանանի_հարավի_ազատագրումը_նշանավորեց_տարածաշրջանում_կարևոր_զարգացումների_սկիզբը
ԻԻՀ խորհրդարանի նախագահն ասել է. «Լիբանանի հարավի ազատագրումը տարածաշրջանում կարևոր զարգացումների սկիզբ էր և ապագայում կհանգեցնի Երուսաղեմը գրաված ռեժիմի դեմ իսլամական դիմադրության լիակատար հաղթանակին և գրավյալ տարածքների ազատագրմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2020 03:51 Asia/Tehran
  • Լարիջանի. Լիբանանի հարավի ազատագրումը նշանավորեց տարածաշրջանում կարևոր զարգացումների սկիզբը

ԻԻՀ խորհրդարանի նախագահն ասել է. «Լիբանանի հարավի ազատագրումը տարածաշրջանում կարևոր զարգացումների սկիզբ էր և ապագայում կհանգեցնի Երուսաղեմը գրաված ռեժիմի դեմ իսլամական դիմադրության լիակատար հաղթանակին և գրավյալ տարածքների ազատագրմանը»:

Կիրակի օրը, Ալի Լարիջանին շնորհավորել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիին՝ Սիոնիստական ​​ռեժիմի գրավումից  Լիբանանի հարավային շրջանների ազատագրման տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է. «Անկասկած, այս մեծ իրադարձությունը ոսկե էջ էր Երուսաղեմը բռնագրաված ռեժիմի դեմ Լիբանանի ժողովրդի պայքարի պատմության մեջ, որը փշրեց Իսրայելի անպարտելիության գաղափարը»:

2000 թ.-ի մայիսի 25-ին, Սիոնիստական ​​ռեժիմը հանձնվեց Լիբանանի դիմադրության ուժերի դեմ պայքարում և իր ուժերը դուրս բերեց Լիբանանի հարավից:

Ամեն տարի այս օրը, լիբանանցիները նշում են դիմադրության և հաղթանակի օրը: