Տեսանյութ. Իրանի հյուսիսում քաղում են դամասկյան վարդը
Մայիս 27, 2020 07:15 Asia/Tehran
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգում, 95 հա տարածքում մշակվում է դամասկյան վարդ, որի ծաղիկների քաղը սկսվում է մայիս ամսին:
Ամեն տարի, մեծ թվով ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկներ այցելում են այս նահանգ, մասնակցելու վարդաքաղի գեղեցիկ արարողությանը:
Սուլեյման Թանգեշ գյուղը Իրանի Մազանդարան նահանգի ամենակարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որը գտնվում է Սարի քաղաքի Ռաջայի ամբարտակի կողքին: Այս գյուղի բնակիչների մեծ մասը զբաղվում են դամասկյան վարդի մշակությամբ ու վարդաջրի արտադրությամբ:
Իրանական վարդաջուրը շատ բուրավետ և որակյալ է: Վարդաջուրը կիրառվում է հրուշակեղենի արդյունաբերության մեջ և արտահանվում մեծ թվով երկրներ: