Ռոհանի. Այլ երկրների հետ Իրանի առևտուրն ամերիկացիներին չի վերաբերում
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի և մեկ այլ բարեկամ երկրի միջև առևտուրը և նավթամթերք տեղափոխելու հարցը ամերիկացիներին չի վերաբերում:
Ձորեքշաբթի օրը, անդրադառնալով իրանական տանկերնների Վենեսուելա մեկնելուն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում ասել է, որ ԱՄՆ-ի միջամտությունն այլ երկրի հետ Իրանի առևտրային հարաբերություններին, հակասում է բոլոր օրենքներին:
Վերջին օրերին Իրանը հինգ նավթային տանկեր է ուղարկել Վենեսուելա:
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը ներկայուսմ պայքարում է կորոնավիրուսի համավարակ ու ԱՄՆ-ի պատժամիջոցների Իրանի առևտուրը: Նա հավելել է, որ Իրանի կառավարության, ժողովրդի և զինված ուժերի միջև միասնությունը չեզոքացնում է ԱՄՆ-ի դավադրությունները:
Նշելով, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով վերջին երկու ամիսների ընթացքում Իրանի նավթային արտահանումները նվազել են, Ռոհանին հավելել է.«Բարեբախտաբար, հիմա հիվանդությունն ինչ-որ չափով վերահսկելի է դարձել, և սահմաններն աստիճանաբար բացվում են ու արտահանումները վերսկսում» :