Իրանի ՊՆ. «Ազատ ջրային տարածքներում Իրանի ներկայությունը կավելանա»
https://parstoday.ir/hy/news/iran-i121034-Իրանի_ՊՆ._Ազատ_ջրային_տարածքներում_Իրանի_ներկայությունը_կավելանա
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է. «Տարբեր նավերի նախագծմամբ ու արտադրությամբ, նախատեսվում է ավելացնել ազատ ջրային ազատ տարածքներում Իրանի ներկայությունը»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 28, 2020 07:28 Asia/Tehran

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է. «Տարբեր նավերի նախագծմամբ ու արտադրությամբ, նախատեսվում է ավելացնել ազատ ջրային ազատ տարածքներում Իրանի ներկայությունը»:

Հինգշաբթի օրը, Բանդար Աբբաս նավահանգստում արագընթաց, հարձակողական ու ռազմական նավակները ԻՀՊԿ-ի ծովուժին հանձնելու  ժամնանակ, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հավելել է.«ԻՀՊԿ ծովուժը կհամալրվի սրընթաց հարձակողական և ռազմական նավակներով և Պարսից Ծոցի ու հատկապես Հորմոզի նեղուցի պաշտպանության օղակը ավելի կամրանա»:

Հաթամին նշել է, որ 5 հազար կմ. ծովային սահմանագծով և նավթի ու գազի մեծ պաշարների պատճառով Իրանը մշտապես գտնվում է գերտերությունների ուշադրության կենտրոնում: Նա հավելել է, որ Պարսից ծոցը երեք մայրցամաքների միջև կապի կարևորագույն կենտրոնն է և այս տարածքի բնական պաշարների ու համաշխարհային ջրային տարածքների հետ  կապի շնորհիվ, համարվում է  ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններից մեկը:  

Հինգշաբթի առավոտյան, Իրանի արտադրության 100 սրընթաց հարձակողական ռազմական նավակներ,  Բանդար Աբբաս նավահանգստում,  հանձնվել են ԻՀՊԿ-ի ծովուժին: