Իրանի նախագահն ընդգծել է հարևան երկրների հետ բարեկամական համագործակցության կարևորությունը
Իրանի նախագահը հայտարարել է, որ բոլոր հարևանների, այդ թվում ՝ Աֆղանստանի հետ Թեհրանի քաղաքականությունը հիմնված է եղբայրական և բարեկամական հարաբերությունների և համագործակցության վրա: Նա ընդգծել է.«Իրանը միշտ կանգնած է Աֆղանստանի կառավարության և ժողովրդի կողքին՝ խթանելու այդ երկրում խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը»:
Երկուշաբթի օրը, Աֆղանստանի նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանիի հետ հեռախոսազրույցում, գոհունակություն հայտնելով այդ երկրում քաղաքական խմբերի միջև ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հավելել է, որ Իրանը ողջունում է Աֆղանստանում կայունության և անվտանգության ընդլայնումը և այն համարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության զարգացմանն ուղղված քայլ:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի գործողություններին և հաջողություններին, ինչպես նաև աֆղան փախստականներին անվճար բուժօգնություն ցուցաբերելուն, Ռոհանին ասել է, որ այս գործընթացը շարունակվելու է:
Անդրադառնալով տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման գործում Իրանի կառուցողական դերին, Աշրաֆ Ղանին Թեհրանին կոչ է արել աջակցել Աֆղանստանում խաղաղության երկխոսության հաստատման գործընթացին: