Ռոհանի. «Միացյալ Նահանգներին զայրացնում է Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը»
Անդրադառնալով 2020 թվականի հոկտեմբերին Իրանի զենքի էմբարգոյի ժամկետի լրանալուն, ԻԻՀ նախագահն ասել է.«ԱՄՆ-ին զայրացրել է զենքի էմբարգոյի մոտալուտ չեղարկումը, և այդ երկիրը սկսել է սադրիչ քայլեր ձեռնարկել»:
Հունիսի 10-ին կայացած կառավարության նիստում, Ռոհանին ասել է.«Թեհրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամները, ՀԳՀԾ-ի շրջանակներում քայլեր կձեռնարկեն, հանուն համաշխարհային կայունության, կանխելու ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները»:
Անդրադառնալով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքների ձախողմանը, Ռոհանին ասել է. «Ամերիկացիները պետք է գիտակցեն, որ եթե հակառակ 2231 բանաձևի փորձեն Թեհրանի դեմ նոր բանաձև ընդունել և ուղարկել Անվտանգության խորհուրդ, Իրանի իսլամական հանրապետությունն ամեն դեպքում կմեծացնի իր պաշտպանական կարողությունը»:
Նա նշել է. «Իրանի իսլամական հանրապետությունը պատժամիջոցների ամենածանր պայմաններում նախագծեց լավագույն հակաօդային պաշտպանության համակարգերը, և տեղական պաշտպանության նույն համակարգով,խոցեց ամերիկյան գերարդիական ԱԹՍ-ը»:
Իրանի նախագահն ասել է.«Ճնշումը և ծնկով պարանոցին սեղմելն ԱՄՆ-ի իշխանությունների վաղեմի քաղաքականությունն է»: