Իրանը տարածաշրջանում ամերիկացիների իմպերիալիզմի դեմ պայքարի օրինակ է
https://parstoday.ir/hy/news/iran-i121582-Իրանը_տարածաշրջանում_ամերիկացիների_իմպերիալիզմի_դեմ_պայքարի_օրինակ_է
Լիբանանում Իրանի մշակութային խորհրդականը հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունը տարածաշրջանում և աշխարհում Միացյալ Նահանգների իմպերիալիզմի դեմ պայքարի լավագույն մոդելն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2020 04:31 Asia/Tehran
  • Իրանը տարածաշրջանում ամերիկացիների  իմպերիալիզմի դեմ պայքարի օրինակ է

Լիբանանում Իրանի մշակութային խորհրդականը հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունը տարածաշրջանում և աշխարհում Միացյալ Նահանգների իմպերիալիզմի դեմ պայքարի լավագույն մոդելն է:

Ալ-Սարաթ լրատվական ցանցին տված հարցազրուցյում, Աբբաս Խամե Յարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումը և ռասիզմը նոր խնդիրներ են առաջացրել այդ երկրի համար: Նա հավելել է. «Նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտեց ամերիկյան պաշտոնյաների իրական դեմքը»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի իշխանությունների սև անցյալին ու սևամորթների նկատմամբ ռասիստական ու դաժան վերաբերմունքին, ինչպես նաև Աֆղանստանն ու Իրաքը գրավելուց հետո ամբողջ աշխարհում իրականացրած ոճրագործություններին, Խամե Յարը հավելել է. «Ամերիկացիները հայտարարում են, որ տարածում են իրենց արժեքներն ու մշակույթը, սակայն այդ սկզբունքները չեն խնայում ոչ մի մարդու»:

Լիբանանում Իրանի մշակութային խորհրդականը հավելել է, որ ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակը հիմնված է այլ երկրների բնական ռեսուրսների և ունեցվածքի թալանի վրա: